Skip navigation EPAM
CONTACT US

ԾԱՆՈՒՑՈՒՄ անձնական տվյալներ մշակելու մտադրության մասին

(այսուհետ՝ Ծանուցում)

Հաջողությամբ հաստատված է։

Ինչ-որ մի բան սխալ է։ Խնդրում ենք կրկին փորձել։

* Indicates required fields

*Please complete required fields

«ԷՊԱՄ Սիսթեմզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Օպերատոր) անձնական տվյալները մշակելու համաձայնության ստացման նպատակով սույնով ծանուցում է անձնական տվյալներ մշակելու իր մտադրության մասին՝ ստորև ներկայացվող պայմաններին համապատասխան

1․Անձնական տվյալների սուբյեկտ (այսուհետ` Սուբյեկտ).

2. Անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը և Նպատակները՝

Սուբյեկտի համաձայնության հիման վրա և համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» 2015 թվականի հունիսի 13-ի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի՝ Օպերատորը սահմանում է Անձնական տվյալների մշակման Նպատակները, մասնավորապես՝

1)        Օպերատորի և Սուբյեկտի միջև աշխատանքային պայմանագրի կնքման հնարավորության հարցի դիտարկում, Սուբյեկտի որակավորման համապատասխանությանը Օպերատորի ունեցած թափուր աշխատատեղերի հետ։

2)          Սուբյեկտի անձնական տվյալների մուտքագրում Օպերատորի տվյալների բազա` Օպերատորի և ԷՊԱՄ-ի իրավաբանական անձանց կադրերի ռեզերվ ձևավորելու համար, հնարավոր պայմանադիր կողմերի, պոտենցիալ պայմանադիր կողմերի,  թեկնածուների որոնում Օպերատորի և ԷՊԱՄ-ի իրավաբանական անձանց թափուր աշխատատեղերի համար (այդ թվում Beamery  գործիքի կիրառմամբ)։

3)         Սուբյեկտի հետ հետադարձ կապի հաստատում (այդ թվում` նրան նորությունների ուղարկում, Օպերատորի կամ ԷՊԱՄ այլ իրավաբանական անձանց կողմից անցկացվող միջոցառումների կամ նման միջոցառումների  հրավերների ուղարկում, տեղեկատվություն Օպերատորի և ԷՊԱՄ Իրավաբանական անձանց ընկերությունների խմբի  շրջանակների մեջ մտնող տեղեկատվական կազմակերպություններում առկա թափուր աշխատատեղերի և թարմացումների մասին, քաղաքացիաիրավական կամ աշխատանքային պայմանագրերի կնքման  առաջարկություններ) այդ թվում՝ Mailchimp գործիքի կիրառմամբ։

4)         Օպերատորի աշխատակիցների կողմից Սուբյեկտի հետ անցկացված հարցազրույցների ձայնային և տեսաձայնագրությունները մշակվում են վերը նշված նպատակներով, ինչպես նաև Օպերատորի աշխատակիցներին և ԷՊԱՄ իրավաբանական անձանց հնարավոր հետագա ներկայացման համար՝ ավելի փորձառու աշխատակիցներից ավելի քիչ փորձառուների հետ փորձի փոխանակման  և գիտելիքների փոխանցման նպատակով, այդ թվում նրանց կողմից հարցազրույցների անցկացման եղանակների և մեթոդների ուսումնասիրման, անցկացման կարգի, ինչպես նաև հարցազրույցներին գործատուի կողմից  մասնակցող Օպերատորի աշխատակցի/ ԷՊԱՄ Իրավաբանական անձանց կոմպետենտության գնահատման համար։

5)                 Օպերատորի տարածքում տեղադրված տեսահսկման համակարգերի (տեսանկարահանումներ) գրառումները մշակվում են անձնական տվյալների սուբյեկտի անձնական անվտանգությունն ապահովելու և Օպերատորի գույքի ու անձնական տվյալների սուբյեկտների պահպանվածությունը ապահովելու նպատակով, չեն օգտագործվում Սուբյեկտի ինքնությունը հաստատելու համար։ Ինքնությունը հաստատելու համար   տեսահսկման տվյալները կարող են օգտագործվել միայն օրենքով սահմանված նպատակներով և դեպքերում, ինչպես նաև իրավախախտումների և այլ անօրինական գործողությունների հետևանքները կանխելու և վերացնելու համար:

6)               Սուբյեկտի անձնական տվյալները փոխանցվում են (այդ թվում՝ անդրսահմանային) ԷՊԱՄ իրավաբանական անձանց՝ դիմորդների ներքին կորպորատիվ հաշվառման իրականացման և կադրերի միասնական ռեզերվի ձևավորման համար ընկերությունների խմբի շրջանակներում, որոնց մեջ մտնում են Օպերատորը և ԷՊԱՄ իրավաբանական անձինք, ինչպես նաև Օպերատորի և ԷՊԱՄ իրավաբանական անձանց ներքին տեղեկատվական ապահովման համար (այդ թվում՝ Օպերատորի աշխատակիցների և ԷՊԱՄ իրավաբանական անձանց փորձի փոխանակման և լրացուցիչ գիտելիքների ձեռք բերման համար նյութերով ապահովում):        

7)              Սուբյեկտների անձնական տվյալները կարող են տրամադրվել (լինել հասանելի) նաև Beamery  ՍՊԸ-ին  (մանրամասների համար տես՝ սույն Ծանուցման 6.3 կետը), The Rocket Science Group ՍՊԸ-ին, մասնավորապես նրա Mailchimp գործիքին (մանրամասների համար տես՝ սույն Ծանուցման 6.4 կետը), Codility Limited ընկերությանը (մանրամասների համար տես՝ սույն Ծանուցման 6.5 կետը), ինչպես նաև լիազորված և երրորդ անձանց, ում հետ Օպերատորը ունի կնքված ծառայությունների մատուցման պայմանագրեր (իրավաբանական, աուդիտորական, հաշվապահական, անվտանգության և այլն), այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է նման լիազորված և երրորդ անձանց կողմից Օպերատորին ծառայությունների պատշաճ մատուցման համար:

8)        Սուբյեկտի անձնական տվյալները նաև կպահպանվեն և կմշակվեն Օպերատորի և ԷՊԱՄ իրավաբանական անձանց համար Staffing Desk տեղեկատվական համակարգի ընդհանուր տվյալների բազայում, որին հասանելիություն տրամադրված է Օպերատորի լիազորված աշխատակիցներին և ԷՊԱՄ իրավաբանական անձանց, ում նման անձնական տվյալները անհրաժեշտ են իրենց ծառայողական պարտականությունները կատարելու համար: Նման հասանելիություն տրամադրվում է Օպերատորի և ԷՊԱՄ իրավաբանական անձանց ներքին տեղեկատվական ապահովման և կադրերի ռեզերվի օգտագործմամբ Օպերատորի և ԷՊԱՄ իրավաբանական անձանց ունեցած թափուր աշխատատեղերի լրացման համար:

9)        Օպերատորի և (կամ) ԷՊԱՄ իրավաբանական անձանց ներքին տեղեկատվական ապահովման նպատակով  Սուբյեկտի անձնական տվյալները կարող են ներառվել այլ Տեղեկատվական համակարգերում:

10)                                Օպերատորի և ԷՊԱՄ իրավաբանական անձանց կայքերում (այսուհետ՝ Կայքեր) ակտիվության մասին տեղեկատվությունը, թափուր աշխատատեղերի համար  դիմումների/արձագանքների մասին տեղեկատվությունը, Օպերատորի հետ փոխգործակցության ընթացքում Սուբյեկտի կողմից օգտագործվող սարքավորումների  IP հասցեները, սարքավորումների մոդելները, դիտարկիչի պատմությունը, «cookies» ֆայլերը, Կայքերում գործողությունների մասին տեղեկությունները (այդ թվում` դիտվող գովազդի, Կայքերի ծառայությունների օգտագործման), Կայքեր այցելությունների ամսաթիվը և ժամանակը (սեսիաներ),  տվյալների թարմացումը և ջնջումը, այդ թվում Яндекс.Метрика, Google Analytics, Google Tag Manager, Mixpanel, Hotjar և այլ մետրիկական  ծրագրերի օգտագործմամբ, մշակվում են Կայքերի հետ աշխատանքի հարմարավետության բարձրացման և էֆֆեկտիվության, Սուբյեկտի կարիքներին առավել համապատասխանող լուծումների և ծառայությունների տրամադրման, նախասիրությունների որոշման, գովազդային հայտատարությունների  արտացոլման (վարքագծային գովազդի) թիրախային տեղեկատվության տրամադրում Օպերատորի և նրա գործընկերների որոշումների և ծառայությունների վերաբերյալ, Սուբյեկտին թիրախային գովազդի տրամադրում հիմնված նրա՝ Կայքերում նախասիրությունների/գործողությունների վրա ВКонтакте, Facebook, Instagram ծառայությունների միջոցով, ինչպես նաև Կայքերի տեխնիկական գործունեության հնարավորությունը ապահովելու համար:

«Cookies» ֆայլերի մշակման ավելի մանրամասն Պայմանները հասանելի են հետևյալ հղումով՝ https://www.epam-group.ru/cookie-policy:

11)     Օպերատորի և ԷՊԱՄ Իրավաբանական անձանց կողմից Beamery գործիքի օգտագործմամբ մարքեթինգային արշավների/իրադարձությունների անցկացում վերլուծության արդյունքների հիման վրա՝ անհատական հաղորդակցման մոտեցման նպատակով (Beamery գործիքի ֆունկցիոնալության մասին մանրամասն տես սույն Ծանուցման 6.3 կետում): 

12)          Սուբյեկտին թեստերի/առաջադանքների անցման հնարավորության ընձեռնում, որոնք հասանելի են https://codility.com/ կայքում,  ինչպես նաև Codility Limited ընկերության (9th Floor, 107 Cheapside, London, United Kingdom EC2V 6DN) այլ կայքերում, Սուբյեկտի և Օպերատորի ու ԷՊԱՄ ընկերությունների խմբից Իրավաբանական անձանց միջև քաղաքացիաիրավական կամ աշխատանքային պայմանագրի կնքման հարցի քննարկման  ընթացքում, տեխնիկական հմտությունների մակարդակը գնահատելու նպատակով (ծրագրավորման տեխնոլոգիաներ, ծրագրավորման լեզուներ և այլն):

  3. Մշակման ենթակա Անձնական տվյալների ցանկը՝

1) Սուբյեկտի մասին հիմնական տեղեկատվություն, այսինքն ԱԱՀ, սեռ, քաղաքացիություն, ինքնակենսագրություն, ամսաթիվ (օր/ամիս/տարի) և ծննդավայր, հասցե/տեղեկություն գտնվելու վայրի մասին, փոստային ինդեքս,

2) տեղեկատվություն ունեցած աշխատանքային փորձի մասին, այդ թվում նախկին աշխատանքի վայրերի մասին (գործատուների անվանում, աշխատանքի սկզբի և ավարտի ամսաթվեր, պաշտոն, ստորաբաժանում, խրախուսանքների և պարգևատրումների վերաբերյալ տեղեկատվություն), նախկին կամ ներկա հաճախորդների, որոնց հետ Սուբյեկտը համագործակցել է քաղաքացիաիրավական պայմանագրի հիմունքներով  (հաճախորդների անունը, նրանց համար աշխատանքների իրականացման սկզբի և ավարտի ամսաթվերը, ծառայությունների մատուցումը, իրականացվող աշխատանքների մատուցվող ծառայությունների տեսակը և բնույթը), ինչպես նաև Օպերատորի մոտ աշխատանքի նախընտրած պայմանների, բնույթի և տեսակի (մասնագիտություն, պաշտոն, աշխատելու վայր, աշխատանքային գործառույթ, աշխատանքային պարտականություններ, աշխատանքի սկզբի ամսաթիվ, աշխատանքային ժամեր և հանգստի ժամեր), աշխատանքային ստաժ (աշխատանքի ստաժը), տեղեկատվություն նախորդ գործատուների աշխատակիցների  կամ հաճախորդների մասին, որոնց հետ Սուբյեկտը համագործակցել է աշխատանքային գործունեության ծավալման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ընթացքում և ովքեր կարող են բնութագրեր տալ Սուբյեկտի որակավորման, նրա կատարած աշխատանքների որակի, մատուցած ծառայությունների վերաբերյալ,  տեղեկատվություն գործուղումների և տեղափոխման պատրաստակամության մասին,

3) տեղեկատվություն կրթության, հմտությունների և սոցիալական կարգավիճակի մասին, այդ թվում մասնագիտական ​​վկայականներ, մասնագիտական ​​ասոցիացիաներին մասնակցություն, գիտական ​​կոչումների և աստիճանների մասին տեղեկատվություն, կրթություն (այդ թվում կրթական փաստաթղթերում պարունակվող բոլոր տեղեկությունները, ինչպես օրինակ՝ ուսումնական կամ գիտական ​​հաստատության անվանումը, ուսման ժամանակաշրջանը, ավարտի ​​ամսաթիվը, բաժինը, ստացած որակավորումը, ուղղությունը և մասնագիտությունը), օտար լեզուներին տիրապետման մակարդակը, տեղեկատվություն հավաստագրման, որակավորման բարձրացման, մասնագիտական ​​վերապատրաստման, գիտական ​​աշխատանքների և գյուտերի, ընտանեկան կարգավիճակի և ընտանիքի կազմի, երեխաների  մասին տեղեկատվություն:

4) կոնտակտային տվյալներ և Կայքերում ակտիվության մասին տեղեկատվություն, այդ թվում էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոս (բջջային), զրուցարաններում և այլ էլեկտրոնային ռեսուրսներում կոնտակտներ, տեղեկատվություն սոցիալական ցանցից, որին Սուբյեկտը տրամադրել ա հասանելիություն, ներառյալ  սոցիալական ցանցերում իր հաշվի ցանցային նույնացուցիչը (ID), կոնտակտները կամ «ընկերների» ցանկը, ինչպես նաև տեղեկատվություն, որը Սուբյեկտը հրապարակել է, այն դարձնելով հանրամատչելի, թափուր աշխատատեղերի համար դիմումների/արձագանքների մասին տեղեկատվություն, սարքավորումների IP հասցեներ, որոնք օգտագործվում են Սուբյեկտի կողմից Օպերատորի հետ փոխգործակցության ընթացքում, դրանց մոդելները, դիտարկիչի պատմությունը, սարքավորման տեսակը, օպերացիոն համակարգի և համակարգչի տեսակը, բջջային դիտարկիչի տեսակը, «cookies» ֆայլերը, Կայքերում գործողությունների մասին տեղեկատվություն (այդ թվում՝ դիտվող գովազդի, Կայքերի ծառայությունների օգտագործման մասին), Կայքեր այցելությունների ամսաթիվ և ժամանակ (սեսիաներ), տվյալների թարմացում և հեռացում, այդ թվում Яндекс.Метрика, Google Analytics, Google Tag Manager, Mixpanel, Hotjar և այլ մետրիկական  ծրագրերի օգտագործմամբ:

5) ֆինանսական տեղեկատվություն, այդ թվում տեղեկություն ներկա եկամուտի մոտավոր չափի մասին, ինչպես նաև Սուբյեկտի՝ Օպերատորի մոտ աշխատանքի ընդունվելու դեպքում ենթադրվող աշխատավարձը կամ դրույքաչափը:

6) Սուբյեկտի ֆիզիկական տվյալների մասին տեղեկատվություն, ներառյալ  Օպերատորի տարածքում տեղադրված տեսահսկման համակարգերի գրառումներ (տեսանկարահանումներ), լուսանկարներ

7) տեղեկատվություն հարցազրույցի վերաբերյալ՝ Սուբյեկտի կողմից Օպերատորի թեստային աշխատանքների կատարման  արդյունք, անձնական տվյալների Սուբյեկտի հետ Օպերատորի աշխատակիցների կողմից անցկացված հարցազրույցի արդյունքները (վերջնարդյունք) և ընթացքը, այդ հարցազրույցի ընթացքում տրված հարցերի պատասխանները, այդ թվում հարցազրույցի ձայնային և տեսաձայնագրությունը, Օպերատորի ներկայացուցիչների և ԷՊԱՄ այլ իրավաբանական անձանց հետ էլեկտրոնային փոստով նամակագրությունը:

8) այլ տեղեկություններ, որոնք Սուբյեկտը ներկայացրել է իր սեփական ցանկությամբ:

4. Անձնական տվյալների հետ գործողությունների ցանկը՝ հավաք, ֆիքսում, ներմուծում, համակարգում, կազմակերպում, պահպանում, օգտագործում, փոփոխում, վերականգնում, ուղղում, Անձնական տվյալների արգելափակում և ոչնչացում, ինչպես նաև Անձնական տվյալների փոխանցում` (i) ընդհանուր օգտագործման կապի ցանցերով, (ii) միջազգային տեղեկատվական փոխանակման տեղեկատվական-հեռահաղորդակցման ցանցերով, (iii) Անձնական տվյալների անդրսահմանային փոխանցում երկրների տարածք, որտեղ գտնվում են ԷՊԱՄ Իրավաբանական և լիազորված ու երրորդ անձինք՝ համաձայն սույն Ծանուցման պայմաններին:

5. Անձնական տվյալների մշակման համար կիրառվող եղանակները՝ (i) ավտոմատացված մշակում, (ii) առանց ավտոմատացման միջոցների օգտագործմամբ մշակում (ոչ ավտոմատացված), (iii) խառը մշակում, (iv) էլեկտրոնային տեսքով գոյություն ունեցող անձնական տվյալների ստացման մշակում կրկնօրինակման կամ այլ եղանակներով, որոնք չեն ոչնչացնում անձնական տվյալները, (v) անձնական տվյալների թղթային, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով պահպանում Օպերատորի, ԷՊԱՄ Իրավաբանական անձանց, նրանց պայմանադիր կողմերի և այլ լիազորված ու երրորդ անձանց սերվերներում, որոնց նման անձնական տվյալները փոխանցված են համապատասխան սույն Ծանուցման պայմանների, (vi) անձնական տվյալների դիտում, որպեսզի որոշվի, արդյոք դրանք պարունակում են տեղեկատվություն, որը վերաբերվում է անձնական տվյալների մշակման նպատակին, (vii) անձնական տվյալներին հասանելիության տրամադրում  անձանց, ում դրանք անհրաժեշտ են Օպերատորի հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում իրենց աշխատանքային պարտականությունների և պարտավորությունների նպատակների իրականացման համար, համապատասխան սույն Ծանուցման պայմաններին, (viii) մշակման այլ տարբերակներ, որոնք համապատասխանում են Ծանուցման մեջ թվարկված անձնական տվյալների մշակման Նպատակներին:

6. Անձանց շրջանակը, ում կարող են փոխանցվել անձնական տվյալները՝

6.1 ԷՊԱՄ  Իրավաբանական անձինք, որոնց տակ հասկացվում են անձինք, որոնք մտնում են Օպերատորի հետ ընկերությունների մի խմբի մեջ, որոնց ցանկը ներկայացված է հետևյալ հղումով՝ https://www.epam-group.ru/legal-entities

6.2  «Вконтакте» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն («Вконтакте» ՍՊԸ, գտնվելու վայրի հասցե՝ 191024, Սանկտ-Պետերբուրգ, Հերսոնյան փողոց, 12-14 տուն, լիտեր Ա, 1-H շինություն ) և Facebook Inc. (գտնվելու վայրի հասցե՝ 1601 Willow Rd. Menlo Park, CA 94025):

Օպերատորի Вконтакте, Facebook, Instagram սոցիալական ցանցերի գովազդային ծառայությունների օգտագործման հետ կապված, հայցվում է անդրսահմանային փոխանցման և Սուբյեկտի` սույն Ծանուցման 2-րդ կետի  10-րդ ենթակետում նշված անձնական տվյալներին հասանելիության տրամադրման, վերը նշված  սույն կետի Вконтакте (www.vk.com), Facebook (www.facebook.com), Instagram (www.instagram.com) սոցիալական ցանցերի սեփականատերին, Вконтакте, Facebook և Instagram սոցիալական ցանցերի միջոցով Սուբյեկտի նախըտրությունների/գործողությունների հիման վրա գովազդի չափման և թիրախավորման ծառայությունների տրամադրման նպատակով:

Վերը նշված Facebook, Instagram, Вконтакте սոցիալական ցանցերի սեփականատերերը կարող են օգտագործել cookies ֆայլեր, веб-маяк-ներ\web beacon-ներ և  տվյալների պահպանման այլ տեխնոլոգիաներ Կայքերից և Ինտերնետ ցանցի ցանկացած այլ ռեսուրսից  տեղեկատվության հավաքի կամ ստացման համար և  օգտագործել այդ տեղեկատվությունը վերը նշված նպատակներով: Սուբյեկտը կարող է արգելել տեղեկատվության հավաքը և օգտագործումը գովազդի թիրախավորման համար դիտարկիչի կարգավորումների մեջ  «cookies» ֆայլերի պահպանման արգելքի միջոցով: Նման ընտրության իրականացման մեխանիզմին Սուբյեկտը կարող է հասանելիություն ստանալ հետևյալ կայքերում՝

·       http://www.aboutads.info/choices

·       http://www.youronlinechoices.eu/.

«Cookies» ֆայլերի և դրանց աշխատանքի սկզբունքների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել այս աղբյուրում՝ http://www.aboutcookies.org/.

6.3   Beamery  ՍՊԸ (գտնվելու վայրը՝ 97-101 Hackney Road, London, E2 8ET, United Kingdom )

Հայցվում է համաձայնություն   անդրսահմանային փոխանցման և հասանելիության տրամադրման Beamery  ՍՊԸ-ին (www.beamery.com)՝ ներառյալ իր կողմից ներգրավվող լիազորված երրորդ անձանց, Սուբյեկտի հետևյալ Անձնական տվյալներին՝

ազգանուն, անուն, էլեկտրոնային փոստի հասցե, տեղեկատվություն ունեցած աշխատանքային փորձի/գործունեության մասին (կազմակերպության անվանում, կազմակերպությունում պաշտոններ), ինքնակենսագրական, հաստիքների համար  դիմումների/արձագանքների վերաբերյալ տեղեկատվություն, հասցե/տեղեկություներ գտնվելու վայրի մասին, փոստային ինդեքս, կոնտակտային հեռախոսահամար, կրթության մասին տեղեկատվություն, սոցիալական ցանցից տեղեկատվություն, որին Սուբյեկտը տրամադրել է հասանելիություն, ներառյալ սոցիալական ցանցերում իր օգտահաշվի ցանցային նույնացուցիչը (ID), կոնտակտները կամ «ընկերների» ցանկը, ինչպես նաև տեղեկատվություն,  որը Սուբյեկտը հրապարակել է, դարձնելով այն հանրային, Օպերատորի ներկայացուցիչների և ԷՊԱՄ այլ իրավաբանական անձանց հետ էլեկտրոնային փոստի հասցեով նամակագրությունը, անձնական այլ տվյալներ, որոնք Սուբյեկտը տրամադրել է իր սեփական ցանկությամբ, այլ տեղեկություներ, որոնք հավաքվում են ավտոմատ ռեժիմով (սարքավորումների IP հասցեներ, որոնց միջոցով այցելում են Կայքեր, դիտարկիչի պատմություն, սարքավորման տեսակ, օպերացիոն համակարգի և համակարգչի տեսակը, բջջային դիտարկիչի, Կայքեր այցելությունների ամսաթիվ և ժամանակ (սեսիաներ), տվյալների թարմացում և ջնջում, Կայքերում գործողությունների մասին տեղեկություններ, «cookies» ֆայլեր, այդ թվում մետրիկական Google Analytics, Mixpanel ծրագրերի (համակարգեր) օգտագործմամբ և նշված անձնական տվյալների  օգտագործումը Beamery  ՍՊԸ-ի կողմից (ներառյալ իրենով ներգրավված լիազորված և երրորդ անձանց) բացառապես հետևյալ նպատակներով՝

·                    Օպերատորի և ԷՊԱՄ այլ Իրավաբանական անձանց կողմից ներկառուցված համապարփակ վերլուծությամբ մարքեթինգային արշավների/իրադարձությունների անցկացում, ինչպես նաև թեկնածուների/պոտենցիալ պայմանադիր կողմերի որոնում և ներգավվում,  դիտարկելու ԷՊԱՄ Իրավաբանական անձի կողմից այդպիսի թեկնածուների/պոտենցիալ պայմանադիր կողմերի հետ քաղաքացիաիրավական կամ աշխատանքային պայմանագրի կնքման հարցը թեկնածուների սեգմենտացիայի/միավորման բաժանմամբ մասնակցության/համապատասխանության չափանիշներով` հաղորդագրությունների հոսքի/հաղորդակցական (օրինակ՝ ակտիվություն/ պատասխանների հաճախականություն, հետաքրքրվածություն),  գործողությունների/տրիգերների (օրինակ` անցում հղումներով, որոնք ուղարկվել են մարքեթինգային արշավի շրջանակներում) հոսքերի հիման վրա,

·                    հաղորդակցման/կապի իրականացում  Սուբյեկտի և Օպերատորի ներկայացուցիչների ու ԷՊԱՄ այլ իրավաբանական  անձանց միջև կարգավորվող ավտոմատացված էլեկտրոնային նամակների/SMS-ների/մեսենջերների օգնությամբ

·                    Օպերատորի անձնական տվյալների  տեղեկատվական համակարգերում        տվյալներով ավտոմատ համալրում տարբեր սոցիալական ցանցերի և ինքնակենսագրականների բաց բազաներից հանրամատչելի տեղեկություններով

·                     սույն Ծանուցման մեջ նշված այլ նպատակներով:

    6.4  The Rocket Science Group ՍՊԸ (գտնվելու վայրի հասցե՝ 675 Ponce de Leon Ave NE, Suite 5000, Atlanta, GA 30308 USA )

Հայցվում է համաձայնություն The Rocket Science Group ՍՊԸ-ին անդրսահմանային փոխանցման և հասանելիության տրամադրման, մասնավորապես նրա Mailchimp (www.mailchimp.com) գործիքին,  ներառյալ իրենով ներգրավված լիազորված և երրորդ անձանց, Սուբյեկտի հետևյալ անձնական տվյալներին, որոնք հավաքվում են Կայքերից՝

անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե, հմտություններ և դրանց մակարդակը, գտնվելու վայր, տեղեկատվություն այցելվող  միջոցառումների մասին,

  և The Rocket Science Group ՍՊԸ-ի (ներառյալ իրենով ներգրավված լիազորված և երրորդ անձանց) կողմից Սուբյեկտի անձնական տվյալների օգտագործում բացառապես Սուբյեկտի հետ հետադարձ կապ հաստատելու նպատակով (այդ թվում նրան նորությունների ուղարկում, Օպերատորի կամ ԷՊԱՄ այլ իրավաբանական անձանց կողմից անցկացվող միջոցառումների կամ նման միջոցառումների հրավերների ուղարկում) տեղեկատվություն ունեցած թափուր աշխատատեղերի և թարմացումների մասին տեղեկատվական ընկերությունների խմբի շրջանակում, որի մեջ մտնում են Օպերատորը և ԷՊԱՄ Իրավաբանական անձինք, քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրի կնքման առաջարկություններ:

       6.5  Codility Limited ընկերություն (գտնվելու հասցե՝ 9th Floor, 107 Cheapside,           London, United Kingdom EC2V 6DN)

Հայցվում է համաձայնություն անդրսահմանային փոխանցման և հասանելիության տրամադրաման Codility Limited ընկերությանը (https://codility.com/) Սուբյեկտի հետևյալ Անձնական տվյալներին, որոնք հավաքվում են Կայքերի միջոցով՝

անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե,

և  Օպերատորի կողմից Codility Limited ընկերությունից ստացված  թեստերի արդյունքների մշակման, որպեսզի գնահատվի Սուբյեկտի տեխնիկական հմտությունների մակարդակը (ծրագրավորման տեխնոլոգիաներ, ծրագրավորման լեզուներ և այլն) Սուբյեկտի և Օպերատորի/ԷՊԱՄ Իրավաբանական անձանց միջև քաղաքացիաիրավական կամ աշխատանքային պայմանագրի կնքման հարցի քննման ընթացքում:

7.      Համաձայնություն հայցող Օպերատոր է համարվում  «ԷՊԱՄ Սիսթեմզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը. իրավաբանական հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 41, 5-րդ տուն,  1-ին հարկ, փոստային հասցե՝  ՀՀ, ք. Երևան, Խորենացի փ. 15, Էլիտ Պլազա բիզնես կենտրոն, 14-րդ հարկ, 0010:

8.      Սուբյեկտը իրավունք ունի պահանջել փոփոխություններ, արգելափակումներ, ոչնչացումներ, անձնական տվյալների մշակման դադարեցում կամ այլ գործողությունների իրականացում կապված մշակման հետ,  Օպերատորին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով: Ծանուցում ստանալուց հետո Օպերատորը պարտավորվում է կատարել պահանջի մեջ նշված համապատասխան գործողությունները օրենքով սահմանված ժամկետներում, իսկ եթե նման ժամկետներ սահմանված չեն՝ 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում:

9.    Հայցվող համաձայնության գործունեության ժամկետը, ինչպես նաև համաձայնության հետ կանչման կարգը և հետևանքները՝

9.1. Համաձայնությունը ուժի մեջ է մտնում Սուբյեկտի ստորագրման ամսաթվից, գործում է Սուբյեկտի՝ Օպերատորի մոտ եղած թափուր հաստիքների փոխարինման համար թեկնածության քննման ամբողջ ընթացքում, ինչպես նաև աշխատանքի չընդունելու որոշում ընդունելուց հետո՝ դիմորդին  կադրային ռեզերվում ներառելու նպատակով, ձայնային և վիդեոնկարահանումների ցուցադրությունը Օպերատորի աշխատակցիներին և ԷՊԱՄ Իրավաբանական անձանց՝ գիտելիքների ստացման և փորձի փոխանակման  նպատակով, մինչև Սուբյեկտի կողմից համաձայնության հետ կանչումը, եթե չկա Սուբյեկտի անձնական տվյալների մշակման և պահպանման օրինական այլ հիմք: Տվյալ ժամկետի ընթացքում Օպերատորը և սույն Ծանուցման մեջ նշված այլ անձինք իրավունք ունեն մշակել, այդ թվում պահպանել սույն Ծանուցման մեջ նշված Սուբյեկտի Անձնական տվյալները՝ համաձայն  տվյալ Ծանուցման պայմանների:

9.2 Համաձայնությունը կարող է հետ կանչվել Սուբյեկտի կողմից ցանկացած ժամանակ հետ կանչման վերաբերյալ գրավոր ծանուցմամբ, որը ուղղվում է պատվիրված նամակով  կամ անձամբ փոխանցվում է հետևյալ հասցեով՝  ՀՀ, ք. Երևան , Խորենացի  փ. 15, Էլիտ Պլազա բիզնես կենտրոն, 14-րդ հարկ, 0010, «ԷՊԱՄ Սիսթեմզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Համաձայնության հետ կանչումը ուժի մեջ է մտնում Օպերատորին համապատասխան ծանուցումը հանձնելու ամսաթվից:

9.3 Մետրիկական ծրագրերով անձնական տվյալների մշակումից հրաժարվելու դեպքում (Яндекс.Метрика, Google Analytics, Google Tag Manager, Mixpanel, Hotjar և այլն), այդ թվում տրամադրման/ցուցադրման  համար  հավաքվող և մշակվող վարքագծային և թիրախային գովազդից, Սուբյեկտը տեղեկացված է Կայքից օգտվելը դադարեցնելու անհրաժեշտության կամ դիտարկիչի կարգավորումներից  «cookies» ֆայլերը անջատելու մասին, ինչպես նկարագրված է սույն Ծանուցման 6.2 կետում:

9.4 Համաձայնության հետ կանչման դեպքում Օպերատորը իրավունք ունի շարունակել Սուբյեկտի անձնական տվյալների մշակումը ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» 2015 թվականի հունիսի 13-ի ՀՕ-49-Ն օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով և նորմատիվ այլ ակտերով: 

9.5 Եթե Ծանուցման և/կամ Համաձայնության ինչ որ դրույթներ կճանաչվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը ոչ համապատասխան կամ անվավեր, դա չպետք է ազդի Ծանուցման և/կամ Համաձայնության վավերականության և այլ դրույթների վրա:

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ

(այսուհետ՝ Համաձայնություն)

Ուղարկելով ինքնակենսագրական և լրացնելով հարցաթերթը ԷՊԱՄ ընկերությունների խմբի կայքերում (այսուհետ՝ «Կայք»)`Ես (այսուհետ՝ «Սուբյեկտ») սույնով տալիս եմ ազատ, իմ կամքով և իմ շահերից բխող իմ տեղեկացված և գիտակցված համաձայնությունը «ԷՊԱՄ Սիսթեմզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իմ անձնական տվյալների մշակման համար` Ծանուցման մեջ նշված պայմաններին համապատասխան, այդ թվում՝

1.                      Սուբյեկտը Օպերատորին տրամադրում է Ծանուցման մեջ նշված իր անձնական տվյալները և տալիս է ազատ, իր կամքով և իր շահերից տեղեկացված ու գիտակցված համաձայնություն  Ծանուցման 3-րդ կետում թվարկված Սուբյեկտի Անձնական տվյալների Օպերատորի կողմից մշակմանը, Ծանուցման 2-րդ կետում նշված մշակման յուրաքանչյուր նպատակի համար կարող են մշակվել միայն Անձնական տվյալներ, որոնք համապատասխանում են մշակման տվյալ նպատակին:

2.                      Սուբյեկտը տալիս է համաձայնություն ԷՊԱՄ Իրավաբանական և այլ լիազորված ու երրորդ անձանց իր Անձնական տվյալների բացման և փոխանցման, ներառյալ անդրսահմանային փոխանցման՝ Ծանուցման մեջ նշված դեպքերում և նպատակներով:

3.                      Սուբյեկտը համաձայնվում է Օպերատորի շինությունների տարածքում (գրասենյակներ) տեսահսկման անցկացման (տեսանկարահանում), որոնց ընթացքում իրականացվում է Սուբյեկտի Անձնական տվյալների մշակում: Հարցազրույցի ձայնային և տեսաձայնագրությունը, որոնց ընթացքում իրականացվում է Սուբյեկտի Անձնական տվյալների մշակումը, կարող է իրականացվել Օպերատորի և ԷՊԱՄ Իրավաբանական անձի կողմից, եթե Սուբյեկտը տրամադրել է առանձին համաձայնություն հարցազրույցի ձայնային և տեսաձայնագրման, այդ թվում բանավոր եղանակով, նման հարցազրույցի անցկացման ժամանակ:

4.                      Սուբյեկտը համաձայնվում է նրա հետ, որ Օպերատորը և ԷՊԱՄ Իրավաբանական անձը կարող են փոխանցել (բացել) Անձնական տվյալները և Անձնական տվյալների ու այլ տեղեկությունների մշակման արդյունքները, որոնք ստացվել ու մշակվել են Օպերատորի և ԷՊԱՄ Իրավաբանական անձանց կողմից՝ Անձնական տվյալների մշակման նպատակներին համապատասխան, պատրաստված օգտագործմամբ կամ Սուբյեկտի Անձնական տվյալներ պարունակող, ԷՊԱՄ ցանկացած Իրավաբանական անձի, լիազորված և երրորդ անձանց, ում հետ Օպերատորը կնքել է ծառայությունների մատուցման պայմանագրեր Ծանուցման մեջ նշված մշակման դեպքերում և Նպատակներով: Միաժամանակ Սուբյեկտը համաձայնվում է, որ իր ծանուցումը նման փոխանցման (բացման) յուրաքանչյուր դեպքում չի պահանջվում:

5.                      Սուբյեկտը ծանուցված է իր մասին Անձնական տվյալների հնարավոր ստացման վերաբերյալ և Օպերատորին տալիս է իր համաձայնությունը Անձնական տվյալների՝ երրորդ անձանց կողմից ստացմանը, Ծանուցման 2-րդ կետի մեջ նշված Անձնական տվյալների մշակման Նպատակների համար՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, մասնավորապես՝ Օպերատորի աշխատակիցներից և նախկին աշխատակիցներից, այլ ֆիզիկական անձանց, ԷՊԱՄ Իրավաբանական անձանց, նրա աշխատակիցների և կապալառուների, նախկին գործատուների և Սուբյեկտի հաճախորդների, իրավապահ և այլ պետական և այլ  մարմինների, կազմակերպությունների,  հաստատությունների, որոնցում կարող է մշակվել և պահպանվել Ծանուցման 3-րդ կետում նշված տեղեկատվությունը, Օպերատորի կողմից նշված անձանց համապատասխան հարցումը ուղարկելու միջոցով, ինչպես նաև տեղեկատվական-հեռահաղորդակցական «Ինտերնետ» ցանցի միջոցով:

Սույնով Սուբյեկտը հաստատում է, որ զգուշացված է  երրորդ անձանց իր Անձնական տվյալները տալու համաձայնությունից հրաժարվելու հետևանքների մասին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, մասնավորապես նման մերժումը ենթադրում է  Սուբյեկտի հեղինակությունը ստուգելու անհնարինություն և  Սուբյեկտի օրինապահության և Սուբյեկտի գործնական և մասնագիտական հատկանիշների մասին նրա գործընկերներից և գործատուներից բնութագրեր ստանալու անհնարինություն, որը կարող է հանդիսանալ Օպերատորի կողմից թեկնածուի ընտրման գործոններից մեկը, ինչպես նաև դառնալ պատճառ այլ դիմորդի նույն պաշտոնում աշխատանքի տեղավորման ժամանակ առավելություն  տալուն:

6.                      Օպերատորին բնութագրեր տվողների, նախկին գործատուների աշխատակիցների, հաճախորդների, մոտ բարեկամների (ամուսիններ, երեխաներ, այդ թվում որդեգրված) Անձնական տվյալները տրամադրելով՝ Սուբյեկտը երաշխավորում է, որ ինքը ստացել է այդ անձանց համաձայնությունը Օպերատորին իրենց Անձնական տվյալների փոխանցման՝ համապատասխան Անձնական տվյալների մշակման Նպատակներին:

7.                      Ուղարկելով ինքնակենսագրական և լրացնելով հարցաթերթը Կայքում՝ սույնով Սուբյեկտը նաև հաստատում է, որ մինչև սույն Համաձայնության տրամադրումը Սուբյեկտը ծանոթացել է իր Անձնական տվյալների հավաքի և մշակման հետ, ինչպես նաև անձնական տվյալների վերաբերյալ գործող օրենսդրության  համապատասխան տրամադրվող իրավունքների հետ: